19:34  +04,  18 ապրիլի, 2015

Ծաղկաձորում մեկնարկել է աշխարհի առաջնության բացման արարողությունը (ֆոտո)

Ծաղկաձորում մեկնարկել է շախմատի աշխարհի թիմային առաջնության բացման արարողությունը: Բացման արարողությանը ներկա են Հայաստանի նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Կիրսան Իլյումժինովը: Թիմային առաջնությունը հոբելյանական է՝ անցկացվում է 10-րդ անգամ: 

Մրցաշարի նշանակության եւ Հայաստանի հավաքականի հնարավորությունների մասին կարծիք է հայտնել սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակից Լուսինե Շահբազյանը Ծաղկաձորից։

«Չնայած շախմատը զարգացած է Հայաստանում, այն նաեւ ընդգրկված է միջնակարգ կրթությունում, որպես պարտադիր առարկա, այնուամենայնիվ, Հայաստանում՝ Ծաղկաձորում շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնություն անցկացնելը եւս մեկ խթան կհանդիասանա շախմատ մարզաձեւի էլ ավելի զարգանալուն: Հայաստանի հավաքականի հնարավորությունները մեծ են այս առաջնությունում, կարծում եմ՝ հաղթանակը մերն է լինելու: Աշխարհի թիմային առաջնությունում ամենաբարդ մրցակից համարում եմ Ռուսաստանի թիմին: Բայց կարծում եմ, որ հաղթանակը մերն է լինելու»,- ասել է Գաբրիել Ղազարյանը:

Մրցմանը մասնակցում են 10 թիմեր, իսկ մասնակցությունից հրաժարված Ադրբեջանի հավաքականին փոխարինում է Իսրայելի թիմը:

ԱՄՆ-ի հավաքական կազմում Ծաղկաձորում հանդես կգա նաեւ հայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը: Առաջնությունում ամենաբարձ վարկանիշն ունի ռուս Ալեքսանդր Գրիշչուկը՝ 2794 միավոր:

Հայաստան
1. Լեւոն Արոնյան - 2770 - վարկանիշ
2. Գաբրիել Սարգսյան - 2666
3. Սերգեյ Մովսեսյան - 2662
4. Վլադիմիր Հակոբյան - 2656
5. Հրանտ Մելքումյան - 2651

Ռուսաստան
Ալեքսանդր Գրիշչուկ - 2794 
Սերգեյ Կարյակին - 2757
Եվգենի Տոմաշեւսկի - 2745
Դմիտրի Յակովենկո - 2744
Նիկիտա Վիտյուգով - 2736

Ուկրաինա
Վասիլի Իվանչուկ - 2731
Ռուսլան Պոնոմարյով - 2714
Պավել Էլյանով - 2733
Ալեքսանդր Մոիսենկո - 2697
Յուրի Կրիվորուչկո - 2686

Չինաստան
Բու Սյանջի - 2681
Դին Լիժեն - 2751
Յույ Յանյի - 2724
Վեյ Ի - 2703
Վան Չեն - 2531

Կուբա
Լենյեր Դոմինգես - 2729
Լասարո Բրուսոն - 2691
Կեսադա Պերես Յունեսկի - 2629
Իսան Ռեյնալդո Օրտիս - 2612
Յուրի Գոնսալես Վիդալ - 2557

Հունգարիա 
Պետեր Լեկո - 2713
Չաբա Բալոգ - 2651
Վիկտոր Էրդոս - 2612
Զոլթան Ալմաշի - 2698
Ռիչարդ Ռապոտ - 2710

ԱՄՆ
Սեմ Շենկլենդ - 2661
Ալեքսանդր Օնիշչուկ - 2665
Դենիել Նարոդիցկի - 2640
Վարուժան Հակոբյան - 2622
Ալեքսանդր Լենդերման - 2617

Հնդկաստան 
Սետուրաման - 2634
Պենտալա Հարիկրիշնա - 2731
Վիդիտ Գուջարատի - 2630
Կրիշնան Սասիկիրան - 2654
Դիպ Սենգուտպա - 2576

Եգիպտոս
Բասեմ Ամին - 2634
Ահմեդ Ադլի - 2595
Սեմի Շոկեր - 2482
Էլշերիֆ Մոհամեդ - 2479
Ալի Ֆարհատ - 2389

Իսրայել
Բորիս Գելֆանդ - 2747
Մաքսիմ Ռոդշտեյն - 2667
Իլյա Սմիրին - 2652
Էմիլ Սուտովսկի - 2628
Էվգենի Պոստնի - 2636

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ