19:34 18 ապրիլի, 2015Ծաղկաձորում մեկնարկել է շախմատի աշխարհի թիմային առաջնության բացման արարողությունը: Բացման արարողությանը ներկա են Հայաստանի նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Կիրսան Իլյումժինովը: Թիմային առաջնությունը հոբելյանական է՝ անցկացվում է 10-րդ անգամ:
Մրցաշարի նշանակության եւ Հայաստանի հավաքականի հնարավորությունների մասին կարծիք է հայտնել սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակից Լուսինե Շահբազյանը Ծաղկաձորից։
«Չնայած շախմատը զարգացած է Հայաստանում, այն նաեւ ընդգրկված է միջնակարգ կրթությունում, որպես պարտադիր առարկա, այնուամենայնիվ, Հայաստանում՝ Ծաղկաձորում շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնություն անցկացնելը եւս մեկ խթան կհանդիասանա շախմատ մարզաձեւի էլ ավելի զարգանալուն: Հայաստանի հավաքականի հնարավորությունները մեծ են այս առաջնությունում, կարծում եմ՝ հաղթանակը մերն է լինելու: Աշխարհի թիմային առաջնությունում ամենաբարդ մրցակից համարում եմ Ռուսաստանի թիմին: Բայց կարծում եմ, որ հաղթանակը մերն է լինելու»,- ասել է Գաբրիել Ղազարյանը:
Մրցմանը մասնակցում են 10 թիմեր, իսկ մասնակցությունից հրաժարված Ադրբեջանի հավաքականին փոխարինում է Իսրայելի թիմը:
ԱՄՆ-ի հավաքական կազմում Ծաղկաձորում հանդես կգա նաեւ հայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը: Առաջնությունում ամենաբարձ վարկանիշն ունի ռուս Ալեքսանդր Գրիշչուկը՝ 2794 միավոր:
Հայաստան
1. Լեւոն Արոնյան - 2770 - վարկանիշ
2. Գաբրիել Սարգսյան - 2666
3. Սերգեյ Մովսեսյան - 2662
4. Վլադիմիր Հակոբյան - 2656
5. Հրանտ Մելքումյան - 2651
Ռուսաստան
Ալեքսանդր Գրիշչուկ - 2794
Սերգեյ Կարյակին - 2757
Եվգենի Տոմաշեւսկի - 2745
Դմիտրի Յակովենկո - 2744
Նիկիտա Վիտյուգով - 2736
Ուկրաինա
Վասիլի Իվանչուկ - 2731
Ռուսլան Պոնոմարյով - 2714
Պավել Էլյանով - 2733
Ալեքսանդր Մոիսենկո - 2697
Յուրի Կրիվորուչկո - 2686
Չինաստան
Բու Սյանջի - 2681
Դին Լիժեն - 2751
Յույ Յանյի - 2724
Վեյ Ի - 2703
Վան Չեն - 2531
Կուբա
Լենյեր Դոմինգես - 2729
Լասարո Բրուսոն - 2691
Կեսադա Պերես Յունեսկի - 2629
Իսան Ռեյնալդո Օրտիս - 2612
Յուրի Գոնսալես Վիդալ - 2557
Հունգարիա
Պետեր Լեկո - 2713
Չաբա Բալոգ - 2651
Վիկտոր Էրդոս - 2612
Զոլթան Ալմաշի - 2698
Ռիչարդ Ռապոտ - 2710
ԱՄՆ
Սեմ Շենկլենդ - 2661
Ալեքսանդր Օնիշչուկ - 2665
Դենիել Նարոդիցկի - 2640
Վարուժան Հակոբյան - 2622
Ալեքսանդր Լենդերման - 2617
Հնդկաստան
Սետուրաման - 2634
Պենտալա Հարիկրիշնա - 2731
Վիդիտ Գուջարատի - 2630
Կրիշնան Սասիկիրան - 2654
Դիպ Սենգուտպա - 2576
Եգիպտոս
Բասեմ Ամին - 2634
Ահմեդ Ադլի - 2595
Սեմի Շոկեր - 2482
Էլշերիֆ Մոհամեդ - 2479
Ալի Ֆարհատ - 2389
Իսրայել
Բորիս Գելֆանդ - 2747
Մաքսիմ Ռոդշտեյն - 2667
Իլյա Սմիրին - 2652
Էմիլ Սուտովսկի - 2628
Էվգենի Պոստնի - 2636
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.