Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը պետք է չորրորդ մենամարտն անցկացնի նախկին չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի հետ: WBO-ն SES Boxing եւ Sauerland Event պրոմոուտերական ընկերություններին հայտնել է մենամարտը կազմակերպելու վերաբերյալ բանակցությունները սկսելու անհրաժեշտության մասին, հաղորդում է Fightnews-ը: Մենամարտը պետք է տեղի ունենա բանակցությունների ավարտից հետո 90 օրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Բեռլինում Արթուր Աբրահամը պաշտպանեց տիտղոսը՝ երկրորդ անգամ հաղթելով բրիտանացի Փոլ Սմիթին:
2012թ. օգոստոսին Աբրահամը հաղթանակ է տարել Շտիգլիցի նկատմամբ՝ նվաճելով տիտղոսը: 2013թ. մարտին Շտիգլիցը հասավ ռեւանշի, 2014թ. մարտին դարձյալ հաղթեց Աբրահամը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:17 , 3 հոկտեմբերի
09:07 , 3 հոկտեմբերի
00:39 , 3 հոկտեմբերի 
23:52 , 2 հոկտեմբերի
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի 
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի