Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հետ մենամարտից առաջ բրիտանացի Փոլ Սմիթը հայտարարել է, որ նոկաուտի կենթարկի մրցակցին:
«Նա ասել է, որ ինձ նոկաուտի կենթարկի մինչեւ վերջին ռաունդը: Չեմ ցանկանում լսել նրան եւ վստահ եմ, որ կհաղթեմ Աբրահամին: Նա արդեն մեծ է եւ տարիքը լուրջ դեր կունենա: Շատ բան եմ սովորել նախորդ մենամարտից: Այժմ ավելիին եմ ունակ:
Աբրահամը նախորդ անգամ էլ ասում էր, որ ինձ նոկաուտի կենթարկի, սակայն չկարողացավ: Չի կարողանա նաեւ այս անգամ: Ունեմ բոլոր նախադրյալները նրան նոկաուտի ենթարկելու եւ հաղթելու համար»,- Սմիթի խոսքը փոխանցում է Boxingscene-ն:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամի եւ Փոլ Սմիթի մենամարտը կկայանա փետրվարի 21-ին Բեռլինում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում