18:25  ,  13 փետրվարի, 2015

Արթուր Աբրահամ. Վերջապես երազանքս կարող է դառնալ իրականություն

Ես երկար տարիներ երազել եմ Ֆելիքս Շտուրմի հետ մենամարտի մասին, եւ այն կարող է դառնալ իրականություն, հայտարարել է սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը։

«Դա մեծ իրադարձություն կլիներ Գերմանիայի համար։ Նախկինում իմ եւ Շտուրմի մենամարտի կազմակերպումը հնարավոր չէր հեռուստատեսային ալիքների շահերի բախման հետեւանքով։ Սակայն Sat1 ալիքի հետ Sauerland-ի նոր գործընկերային հարաբերությունները շուտով կարող են իրականություն դարձնել իմ երազանքը։ Սակայն դրանից առաջ ես պետք է հաղթեմ Փոլ Սմիթին»,- Աբրահամի խոսքը մեջբերում է BoxingScene-ը։

Արթուր Աբրահամր - Փոլ Սմիթ մենամարտը տեղի կունենա փետրվարի 21-ին Բեռլինում։ NEWS.am Sport-ն այն կլուսաբանի Գերմանիայի մայրաքաղաքից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆելիքս Շտուրմը հրաժարվել է մենամարտել միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսի համար։ IBF վարկանիշային աղյուսակի առաջին համար, ֆրանսիացի Հասան Ն՛Դամ Ն՛Ժիկամն ու երրորդ համար Ֆելիքս Շտուրմը պետք է պատասխան տային մինչեւ փետրվարի 9-ը:

Շտուրմի մենեջեր Ռոնալդ Բեբակը նշել է, որ Ֆելիքս Շտուրի համար առաջնահերթային է մենամարտը երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հետ:

2014-ին Շտուրմը փոխեց քաշային կարգը եւ սուպերմիջին քաշային կարգում մենամարտ անցկացրեց Ռոբերտ Շտիգլիցի հետ: Գրանցվեց ոչ ոքի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում