23:20  ,  7 հունվարի, 2015

«Աթլետիկո» - «Ռեալ». Տորեսը՝ մեկնարկային կազմում, Ռոնալդուն՝ փոխարինողների թվում

Հայտնի են Մադրիդի «Աթլետիկոյի» եւ «Ռեալի» մեկնարկային կազմերն Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակիչի առաջին խաղում: «Վիսենտե Կալդերոնում» կայանալիք խաղում տանտերերի կազմում խաղադաշտ դուրս կգա «Աթլետիկո» վերադարձած իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսը, իսկ Արքայական ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն մնացել է փոխարինողների թվում:

«Աթլետիկո». Օբլակ, Խեսուս Գամես, Գոդին, Խիմենես, Լուկաս, Գաբի, Մարիո Սուարես, Գրիզման, Սաուլ, Ռաուլ Գարսիա, Ֆերնանդո Տորես: 

«Ռեալ». Նավաս, Արբելոա, Վարան, Ռամոս, Մարսելո, Խեդիրա, Կրոս, Խամես Ռոդրիգես, Գարեթ Բեյլ, Իսկո, Բենզեմա:

Հանդիպումը սկսվելու է Երեւանի ժամանակով կեսգիշերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում