Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը պատմել է ընտանիքի, հաջողված հանգստի եւ ամանորյա ծրագրերի մասին:
«2014-ի գլխավոր իրադարձությունը երկրորդ որդուս ծնունդն էր: Դա ամենակարեւորն էր, որի հետ համեմատ մյուս իրադարձությունները հիշարժան չէին: Նույն զգացումն ունեցա երեք տարի առաջ, երբ ծնվեց առաջնեկս: Շատ եմ սիրում կնոջս՝ Օլգային, եւ երկու որդիներիս՝ Արտյոմին եւ Ռոմանին: Եթե Աստված տա հաջողություն եւ առողջություն, ապա ցանկանում եմ ունենալ երրորդ երեխան:
Ծրագրում եմ Ամանորը դիմավորել Մոսկվայում՝ ծնողներիս, կնոջս, երեխաներիս եւ եղբորս հետ: Եղբայրս նույնպես ունի որդի: Սովորաբար հայրս հագնում է Ձմեռ պապու համազգեստ, որպեսզի կեսգիշերից մի քանի ժամ առաջ շնորհավորի երեխաներին:
Հանգստանալը հիանալի է: Սկզբում կնոջս եւ տղայիս հետ մեկնել էինք Թաիլանդ, հետո կնոջս հետ՝ Փարիզ: Դեկտեմբերի 17-ին մեր ծանոթության 11-րդ տարեդարձն էր: Որոշել էինք այն անցկացնել ռոմանտիկ միջավայրում: Գերազանց եմ հանգստացել եւ վերականգնել ուժերս:
Երկրպագուների ճանաչումը հաճելի է, քանի որ խաղում ենք նրանց համար: Այդուհանդերձ, ցանկանում եմ կրկին խաղալ Ռուսաստանի Պրեմյեր լիգայում: «Վոլգայի» լավագույն գոլի մասին կարող եմ ասել, որ ինձ հատկապես դուր եկավ Էդուարդ Սուխանովի հեռու տարածությունից խփած գոլը «Սոկոլի» դարպասը: Այդ ժամանակ հավաքականում էի եւ ազգային թիմի խաղից առաջ հասցրեցի դիտել «Վոլգայի» հանդիպման առաջին խաղակեսը»,- Սարկիսովի խոսքը մեջբերում է «Վոլգայի» կայքը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:10 , 23 սեպտեմբերի
11:40 , 23 սեպտեմբերի
10:58 , 23 սեպտեմբերի
10:38 , 23 սեպտեմբերի
23:48 , 22 սեպտեմբերի
22:58 , 22 սեպտեմբերի
22:16 , 22 սեպտեմբերի
21:12 , 22 սեպտեմբերի
20:21 , 22 սեպտեմբերի
19:52 , 22 սեպտեմբերի