17:02  ,  8 նոյեմբերի, 2014

Աշխարհի առաջնություն. Կին ծանրորդների բարեմաղթանքը՝ տղամարդկանց Հայաստանի թիմին

Ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Հռիփսիմե Խուրշուդյանն ամբողջ թիմի անունից հաղթական ելույթների մաղթանք է հղել տղամարդկանց Հայաստանի թիմին։

«Ամբողջ թիմով ցանկանում ենք մեր տղաներին հաջողություն, թող ինչպես մեզ, այնպես էլ մեր տղաներին հաջողությունը ժպտա եւ Հայաստանի տղամարդկանց թիմը վաստակի օլիմպիական վարկանիշ:

Մենք տեղյակ ենք, որ տղաների թիմը նպատակ ունի Օլիմպիական խաղերին ամբողջական թիմով մասնակցել. թող հաջողությունը ուղեկցի մեր տղաներին: Մենք հավատում ենք, որ մեր տղաները կկարողանան նաեւ մեդալներ նվաճել:

Ամբողջ թիմով կանգնած ենք մեր տղաների կողքին եւ մեր ուժն ենք փոխանցում նրանց: Մեր տղամարդկանց հավաքականը շատ ուժեղ է եւ նրանք մեզ եւ մեր ազգին վստահ կուրախացնեն այս առաջնությունում եւ կծածանեն մեր դրոշը ինչպես այս առաջնությունում, այնպես էլ հաջորդ տարվա առաջնությունում եւ Ռիո-2016-ում: Վստահ քայելով դեպի Օլիմպիական բարձունք: Մենք ձեզ հետ ենք»,- կանանց հավաքականի բարեմաղթանքը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում փոխանցնեց +75 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ, Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը:

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում տղամարդկանց Հայաստանի հավաքականը ներկայացել է 6 քաշային կարգերում՝ 8 ծանրորդով. 56 կգ քաշային կարգում՝ Սմբատ Մարգարյան, 69կգ-ում՝ Վանիկ Ավետիսյան, 77 կգ ՝Հակոբ Մկրտչյան եւ Արա Խաչատրյան, 85 կգ՝ Աղասի Աղասյան, 105 կգ՝ Սիմոն Մարտիրոսյան եւ +105 կգ քաշայիններ Հայկ Հակոբյան եւ Ռուբեն Ալեքսանյան:

Ժամանակացույց

69 կգ  Վանիկ Ավետիսյանը (10.11, Երեւանի ժամանակով՝ 21:00-ին), 77 կգ Հակոբ Մկրտչյանը (11.11, 14:00), Արա Խաչատրյանը՝ 77 կգ (12.11 - 21:00),  85 կգ՝ Աղասի Աղասյան ( 12.11. - 23:00), 105 կգ՝ Սիմոն Մարտիրոսյան (15.11 - 21:00) եւ +105 կգ քաշայիններ Հայկ Հակոբյան (16.11 - 13:00) եւ Ռուբեն Ալեքսանյան (16.11 - 19:00):

Աշխարհի առաջնությունում կանանց մրցապայքարում Հայաստանը հանդես կգա 6 մարզուհիներով․ 48 կգ քաշային կարգում հանդես կգա Էլեն Գրիգորյանը, 53 կգ-ում՝ Աննա Գովելյանը, 63 կգ քաշային կարգում թիմը ներկայանալու է երկու ծանրորդներով՝ Իզաբելլա Յայլյան եւ Քրիստինե Պետրոսյան, 69-ում հանդես կգա Մելինե Դալուզյանը եւ +75 քաշային կարգում՝ Հռիփսիմե Խուրշուդյանը:

Առաջինը պայքարի դուրս կգա 48 կգ քաշային Էլեն Գրիգորյանը (08.11 - 19:00-ին): Նրան կհաջորդի 53 կգ քաշային Աննա Գովելյանը (10.11),  63 կգ քաշայիններ Քրիստինե Պետրոսյանը եւ Իզաբելա Յայլյանը (12.11), 69 կգ Մելինե Դալուզյանը( 14.11) եւ +75 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը (16.11):

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով