Ռուսական «Կրասնոդարի» պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքում ակումբի՝ 2011/2012թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:
Հարցմանը մասնակցած 8200 երկրպագուներից 3920-ը քվեարկել են 24-ամյա Մովսիսյանի օգտին:
Երկրորդ տեղը զբաղեցրել է վրացի պաշտպան Ալեքսանդր Ամիսուլաշվիլին (3798 ձայն): Լավագույն եռյակը եզրափակել է բրազիլացի կիսապաշտպան Ժոազինյոն (300 ձայն):
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ավարտված առաջնությունում Յուրա Մովսիսյանը կրասնոդարյան ակումբի կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 14 գոլի հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում