15:20  ,  28 մայիսի, 2012

Յուրա Մովսիսյանը՝ 2011/2012 մրցաշրջանի «Կրասնոդարի» լավագույն ֆուտբոլիստ

Ռուսական «Կրասնոդարի» պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքում ակումբի՝ 2011/2012թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:

Հարցմանը մասնակցած 8200 երկրպագուներից 3920-ը քվեարկել են 24-ամյա Մովսիսյանի օգտին:

Երկրորդ տեղը զբաղեցրել է վրացի պաշտպան Ալեքսանդր Ամիսուլաշվիլին (3798 ձայն): Լավագույն եռյակը եզրափակել է բրազիլացի կիսապաշտպան Ժոազինյոն (300 ձայն):

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ավարտված առաջնությունում Յուրա Մովսիսյանը կրասնոդարյան ակումբի կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 14 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով