12:26  ,  1 մարտի, 2012

France Football. Լորան Բլան. Մեծ բավականություն ստացա խաղից

Փետրվարի 29-ին Բրեմենում կայացած Գերմանիա – Ֆրանսիա (1։2) ընկերական հանդիպումից հետո Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լորան Բլանը France Football-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ շատ գոհ է իր թիմի ցուցադրած խաղից։

«Մեծ բավականություն ստացա իմ թիմի խաղից։ Բնականաբար, գոհ եմ արդյունքից։ Մարզչական կազմը հիանալի էր ուսումնասիրել գերմանացիների խաղաոճը, եւ ես կարողացա համապատասխան դասավորություն ընտրել։ Լավ գիտակցելով Գերմանիայի հավաքականի հարձակողական ներուժը, մենք օգտվեցինք նրանց պաշտպանների սխալից եւ հաղթանակ տարանք։

Վերջապես Ֆրանսիայի հավաքականը սկսել է կայուն խաղ ցուցադրել։ Շատ ուրախ եմ, որ հավաքականի նորեկ Օլիվյե Ժիրուն գոլի հեղինակ դարձավ։ Մենք հիանալի կոլեկտիվ խաղ ցուցադրեցինք եւ պետք է Եվրո-2012-ում էլ այդպես գործենք։

Այսպիսի խաղերում հաղթանակը վստահություն են հաղորդում խաղացողներին, սակայն ես գիտեմ, որ մենք կարող ենք ավելի լավ խաղալ։ Հաղթանակը նախընտրելի է պարտությունից, եւ մենք պետք է այդ մտածելակերպով առաջնորդվենք»,- Լորան Բլանի խոսքը մեջբերում է France Football-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով