Տուլայի «Արսենալի» հարձակվող Արթուր Մալոյանը պատմել է, թե ինչպիսի մթնոլորտ էր թիմի հանդերձարանում Ռուսաստանի Գավաթի 1/8-րդ եզրափակիչի «Զենիթի» հետ խաղից հետո: «Արսենալը» հաղթել է 3:2 հաշվով:
«Հանդերձարանում յուրահատուկ չի եղել ոչինչ: Գլխավոր մարզիչը շնորհավորեց եւ նշեց, որ պետք է պահպանենք կենտրոնացվածությունը: Ալենիչեւը շատ զուսպ էր: Այժմ մեզ կարեւոր հանդիպում է սպասվում «Տորպեդոյի» հետ: Պետք է վաստակենք միավորներ եւ մրցաշարային աղյուսակում շտկենք վիճակը: Նման հանդիպումներն ունեն 6 միավորի արժեք:
Լրացուցիչ պարգեւավճարի մասին չի եղել քննարկում: Ցանկանում էինք ցուցադրել որակյալ խաղ եւ մեզ հաջողվեց անել դա: «Զենիթի» հետ խաղն անցյալում է եւ նախապատրատվում ենք հաջորդ հանդիպմանը»,- Մալոյանի խոսքը փոխանցում է eurofootball-ը:
Հիշեցնենք, որ «Զենիթի» հետ խաղում Մալոյանը դարձել է «Արսենալի» հաղթական գոլի հեղինակը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի