11:56 31 հոկտեմբերի, 2014Տուլայի «Արսենալի» հարձակվող Արթուր Մալոյանը պատմել է, թե ինչպիսի մթնոլորտ էր թիմի հանդերձարանում Ռուսաստանի Գավաթի 1/8-րդ եզրափակիչի «Զենիթի» հետ խաղից հետո: «Արսենալը» հաղթել է 3:2 հաշվով:
«Հանդերձարանում յուրահատուկ չի եղել ոչինչ: Գլխավոր մարզիչը շնորհավորեց եւ նշեց, որ պետք է պահպանենք կենտրոնացվածությունը: Ալենիչեւը շատ զուսպ էր: Այժմ մեզ կարեւոր հանդիպում է սպասվում «Տորպեդոյի» հետ: Պետք է վաստակենք միավորներ եւ մրցաշարային աղյուսակում շտկենք վիճակը: Նման հանդիպումներն ունեն 6 միավորի արժեք:
Լրացուցիչ պարգեւավճարի մասին չի եղել քննարկում: Ցանկանում էինք ցուցադրել որակյալ խաղ եւ մեզ հաջողվեց անել դա: «Զենիթի» հետ խաղն անցյալում է եւ նախապատրատվում ենք հաջորդ հանդիպմանը»,- Մալոյանի խոսքը փոխանցում է eurofootball-ը:
Հիշեցնենք, որ «Զենիթի» հետ խաղում Մալոյանը դարձել է «Արսենալի» հաղթական գոլի հեղինակը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.