Հայտնի են ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի զույգերը։ Դորտմունդի «Բորուսիան» կմրցի Դրեզդենի «Դինամոյի» հետ, որը հանդես է գալիս երրորդ լիգայում։ Հիշեցնենք, որ 1/16 եզրափակիչում Յուրգեն Կլոպի թիմը 3։0 հաշվով առավելության հասավ «Սանկտ Պաուլիի» նկատմամբ։
Գերմանիայի Գավաթ. 1/8 եզրափակիչ
«Բայեր» - «Կայզերսլաուտեն»
«Կիկերս» - «Բորուսիա» Մ.
«Բավարիա» - «Այնտրախտ» Բ.
«Աալեն» - «Հոֆենհայմ»
«Լեյպցիգ» - «Վոլֆսբուրգ»
«Արմինիա» - «Վերդեր»
«Ֆրայբուրգ» - «Քյոլն»
«Դինամո» Դ. - «Բորուսիա» Դ.
1/8 եզրափակիչի հանդիպումները տեղի կունենան 2015թ. մարտի 3-ին եւ 4-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում