Եվրո-2016. Սերբիա - Ալբանիա խաղը դադարեցվել է ֆանատների պատճառով

23:43   14 հոկտեմբերի, 2014

Ֆուտբոլի Սերբիայի եւ Ալբանիայի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի ընտրական փուլի երրորդ տուրի խաղն առաջին խաղակեսի վերջնամասում դադարեցվել է երկրպագուների պատճառով: Բելգրադում ընթացած խաղի ժամանակ թռչող սարքից կախված խաղադաշտի վրա հայտնվել է Մեծ Ալբանիայի (ներառյալ Կոսովոն) դրոշը:

Սերբիայի հավաքականի խաղացողները վերցրել են դրոշը մրցավարին հանձնելու համար, սակայն ալբանացի ֆուտբոլիստները փորձել են խլել դրոշը, սկսվել է հրմշտոց ֆուտբոլիստների միջեւ: Դրանից հետո սերբ ֆանատները ներխուժել են խաղադաշտ, իսկ մրցավարը դադարեցրել է հանդիպումը: Երկրպագուները ծխագլաններ են նետել խաղադաշտ եւ բախվել են ոստիկանների հետ: Այդ պահին հաշիվը 0:0 էր:

Հիշեցնենք, որ այդ խաղն անցնում էր առանց հյուրընկալվող թիմի երկրպագուների՝ ալբանացիների: 2015-ի հոկտեմբերի 8-ին Ալբանիայում անցկացվելիք պատասխան հանդիպումը կանցնի առանց սերբ երկրպագուների: Սերբիան ու Ալբանիան ունեն թշնամական հարաբերություններ Կոսովոյի պատերազմից եւ անկախացումից հետո: Պատմականորեն սերբական հող համարվող, այժմ անկախ Կոսովոյի բնակչության 90 տոկոսն ալբանացիներ են:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.