Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն առաջիկայում կգլխավորի Երեւանի «Ուլիսը», որը վերջերս պաշտոնանկ էր արել Սուրեն Չախալյանին:
«Սպորտ Էքսպրեսի» համաձայն՝ 38-ամյա մասնագետը Երեւան է ժամանել «Ուլիսի» հետ բանակցելու համար:
Վերջին շրջանում Դմիտրի Գունկոն «Սպարտակի» գործադիր տնօրենի երիտասարդական ֆուտբոլի զարգացման հարցերով խորհրդականն էր: Նա «Սպարտակը» գլխավորել է նախորդ մրցաշրջանի վերջնամասում, երբ հեռացվեց Վալերի Կարպինը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 9 տուրերում «Ուլիսը» չի կրել ոչ մի պարտություն եւ 25 միավոր գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի