18:15 12 հոկտեմբերի, 2014Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն առաջիկայում կգլխավորի Երեւանի «Ուլիսը», որը վերջերս պաշտոնանկ էր արել Սուրեն Չախալյանին:
«Սպորտ Էքսպրեսի» համաձայն՝ 38-ամյա մասնագետը Երեւան է ժամանել «Ուլիսի» հետ բանակցելու համար:
Վերջին շրջանում Դմիտրի Գունկոն «Սպարտակի» գործադիր տնօրենի երիտասարդական ֆուտբոլի զարգացման հարցերով խորհրդականն էր: Նա «Սպարտակը» գլխավորել է նախորդ մրցաշրջանի վերջնամասում, երբ հեռացվեց Վալերի Կարպինը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 9 տուրերում «Ուլիսը» չի կրել ոչ մի պարտություն եւ 25 միավոր գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.