19:56  +04,  24 սեպտեմբերի, 2014

Արթուր Աբրահամը որոշել է, թե երբ է ավարտելու կարիերան

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հայտարարել է, որ մարզական կարիերան կավարտի անձնական մարզիչ Ուլի Վեգների հետ։

«Երբ Ուլի Վեգները որոշի գնալ վաստակած հանգստի, այն ժամանակ էլ ես կհետեւեմ նրան»,- Աբրահամի խոսքը մեջբերում է Bild-ը։

Հիշեցնենք, որ բրիտանացի Փոլ Սմիթի դեմ մենամարտից առաջ Ուլի Վեգները հայտարարել էր, որ Արթուր Աբրահամը հաղթանակ կտանի, եթե հետեւի իր մարտավարությանը։

Փոլ Սմիթի դեմ աշխարհի չեմպիոնի պաշտպանության մենամարտը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին Գերմանիայի Կիլ քաղաքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ