15:57  ,  23 մայիսի, 2012

Աշխարհի չեմպիոնը քնել է ասուլիսի ժամանակ

Տափօղակով հոկեյի աշխարհի չեմպիոն Ռուսաստանի հավաքականի եւ «Վաշինգթոն Քեփիթալս» ակումբի խաղացող Ալեքսանդր Սյոմինը ձախողել է Ռուսատանի հավաքականի՝ Ֆինլանդիայում եւ Շվեդիայում տարած հաղթանակին նվիրված մամուլի ասուլիսը, որը պետք է կայանար մայիսի 23-ին Կրասնոյարսկում:

Հոկեյիստից բացի ասուլիսին պետք է մասնակցեին Կրասնոդարի մարզի սպորտի, զբոսաշրջության եւ երիտասարդության նախարար Սերգեյ Գուրովը: Լրագրողները մոտ մեկ ժամ սպասել են Սյոմինին, սակայն հոկեյիստն այդպես էլ չի ներկայացել աուլիսին: Ավելի ուշ լրագրողները զանգահարել են մարզիկին, եւ նա հայտնել է, որ քնած է մնացել եւ չի կարողացել ներկայանալ ասուլիսին, հաղորդում է uralinform.ru-ն:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչի՝ Սլովակիայի հետ խաղում (6:2) Ալեքսանդր Սյոմինը դարձավ երկու գոլի եւ մեկ գոլային փոխանցման հեղինակ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում