15:57 23 մայիսի, 2012Տափօղակով հոկեյի աշխարհի չեմպիոն Ռուսաստանի հավաքականի եւ «Վաշինգթոն Քեփիթալս» ակումբի խաղացող Ալեքսանդր Սյոմինը ձախողել է Ռուսատանի հավաքականի՝ Ֆինլանդիայում եւ Շվեդիայում տարած հաղթանակին նվիրված մամուլի ասուլիսը, որը պետք է կայանար մայիսի 23-ին Կրասնոյարսկում:
Հոկեյիստից բացի ասուլիսին պետք է մասնակցեին Կրասնոդարի մարզի սպորտի, զբոսաշրջության եւ երիտասարդության նախարար Սերգեյ Գուրովը: Լրագրողները մոտ մեկ ժամ սպասել են Սյոմինին, սակայն հոկեյիստն այդպես էլ չի ներկայացել աուլիսին: Ավելի ուշ լրագրողները զանգահարել են մարզիկին, եւ նա հայտնել է, որ քնած է մնացել եւ չի կարողացել ներկայանալ ասուլիսին, հաղորդում է uralinform.ru-ն:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչի՝ Սլովակիայի հետ խաղում (6:2) Ալեքսանդր Սյոմինը դարձավ երկու գոլի եւ մեկ գոլային փոխանցման հեղինակ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.