16:29  ,  13 սեպտեմբերի, 2014

Մախաչկալա. Հայ բռնցքամարտիկները նվաճեցին հինգ մեդալ

Մախաչկալայում ավարտվեց բռնցքամարտի միջազգային խոշոր մրցաշարը, որին մասնակցեցին 12 երկրների ներկայացուցիչներ: Հայաստանի մարզիկները նվաճեցին մեկական ոսկե, արծաթե եւ երեք բրոնզե մեդալ: Մրցաշարի հաղթող դարձավ 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը: Ոսկե մեդալին մոտ էր նաեւ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, որը բավարարվեց արծաթե մեդալով: Պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնեցին 56 կգ քաշայիններ Հենրիկ Մոքոյանը, Գառնիկ Հարությունյանը, գերծանր քաշային Ռաֆայել Սիմոնյանը, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:

Սեպտեմբերի 13-ի երեկոյան հայ բռնցքամարտիկների մեկ այլ խումբ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ կմեկնի Լեհաստան, որտեղ կմասնակցի Լեշեկ Դրոգոշի անվան միջազգային մրցաշարին: Լեհաստանում ռինգ դուրս կգան 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 60 կգ քաշային Արամ Ավագյանը, 64 կգ քաշային Գոռ Երիցյանը, 69 կգ քաշային Արման Դարչինյանը, 75 կգ քաշային Արման Հովհիկյանը եւ 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում