14:55  ,  10 սեպտեմբերի, 2014

Փոլ Սմիթ. Հուսով եմ՝ Արթուր Աբրահամը կթերագնահատի ինձ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի հավակնորդ  Փոլ Սմիթը խոսել է այդ տիտղոսի տիրակալ Արթուր Աբրահամի հետ մենամարտի մասին: Բրիտանացի բռնցքամարտիկը կարծում է, որ աշխարհի չեմպիոնը թերագնահատում է իրեն:

«Նախապատրաստական փուլը հիանալի է անցնում: Զգում եմ հոգնածություն, սակայն դա մի մասն է փուլի, որն ընթանում է ծրագրվածի պես: Հուսով եմ՝ Աբրահամը կթերագնահատի ինձ: Դա հենց այն է, ինչ ես ցանկանում եմ: Եթե նա մտածի, որ դա տիտղոսի պաշտպանության հերթական մենամարտն է, ապա խիստ ցնցված կլինի մարտից հետո»,- 31-ամյա Սմիթի խոսքը մեջբերում է sportsmole.co.uk-ը:

Հիշեցնենք, որ 34-ամյա Արթուր Աբրահամի եւ Փոլ Սմիթի միջեւ մենամարտը կկայանա սեպտեմբերի 27-ին Գերմանիայի Կիլ քաղաքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում