23:09  ,  8 սեպտեմբերի, 2014

Արթուր Աբրահամ. Թող Սմիթը մոռանա տիտղոսի մասին

Սեպտեմբերի 27-ին Գերմանիայի Կիլ քաղաքում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի պաշտպանության մենամարտում Արթուր Աբրահամը կմրցի բրիտանացի Փոլ Սմիթի հետ:

Սմիթը խոստացել է, որ անպայման հայրենիք կվերադառնա տիտղոսով։ Աբրահամի պատասխանը չի ուշացել։ 

«Թող մոռանա այդ մասին։ Գոտին, բնականաբար, կմնա Գերմանիայում»,- 34-ամյա բռնցքամարտիկի խոսքը մեջբերում է Fightnews-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում