Չինաստանի Նանջինգ քաղաքում շարունակվող ամառային պատանեկան Օլիմպիական խաղերում օգոստոսի 18-ին Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ մտավ միայն հրաձիգ Զավեն Իգիթյանը, ով օդամղիչ ատրճանակի 10 մետրի մրցումներում գրավեց 5-րդ տեղը:
Նախ Իգիթյանը 20 մարզիկների մեջ գրանցեց 7-րդ արդյունքը՝ դուրս գալով եզրափակիչ փուլ, որտեղ 5-րդն էր: Եզրափակիչում նա հավաքեց 137.4 միավոր: Ոսկե մեդալակիր դարձավ ուկրաինացի Պավլո Կորոստյլովը, ով վատակեց 203.4 միավոր: Կորեացի Կիմ Չեոնգյոնգը 199.8 միավորով երկրորդն էր, իսկ 178.6 միավոր հավաքած ֆրանսիացի Էդուար Դորտոմբը եզրափակեց եռյակը:
Հիեցնենք, որ օգոստոսի 17-ին Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ էին մտել սպորտային մարմնամարզիկ Վիգենը Խաչատրյանը եւ ձյուդոիստ Հարություն Դերմիշյանը: Խաչատրյանը չէր կարողացել հաղթահարել բազմամարտի որակավորման փուլի արգելքը, իսկ Դերմիշյանը 66 կգ քաշային կարգում գրավել էր 7-րդ տեղը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

21:01 , 5 նոյեմբերի 
20:38 , 5 նոյեմբերի
20:26 , 5 նոյեմբերի
20:03 , 5 նոյեմբերի
19:05 , 5 նոյեմբերի
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի
17:02 , 5 նոյեմբերի
16:52 , 5 նոյեմբերի
16:04 , 5 նոյեմբերի