Չինաստանի Նանջինգ քաղաքում մեկնարկած ամառային պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներից օգոստոսի 17-ին առաջինը պայքարի մեջ մտավ ձյուդոիստ Հարություն Դերմիշյանը, ով մեդալ չնվաճեց:
66 կգ Դերմիշյանը պայքարը սկսեց 1/32 եզրափակիչից՝ մեկնարկային գոտեմարտում պարտվելով հարավկորեացի Ռյու Սեունգվանին: Բրոնզե մեդալի համար պայքարում Հարություն Դերմիշյանը հաղթեց պուերտոռիկացի, բուլղարացի եւ ամերիկացի ձյուդոիստներին, սակայն չորրորդ գոտեմարտում պարտվեց ուզբեկ Սուխրոբ Թուրսունովին՝ մնալով առանց մեդալի: Հայ ձյուդոիստը գրավեց 7-րդ տեղը: Այս քաշային կարգում ոսկե մեդալակիր դարձավ ուկրաինացի Բոգդան Իադովը:
Օգոստոսի 17-ին Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ կմտնի նաեւ սպորտային մարմնամարզիկ Վիգեն Խաչատրյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

21:01 , 5 նոյեմբերի 
20:38 , 5 նոյեմբերի
20:26 , 5 նոյեմբերի
20:03 , 5 նոյեմբերի
19:05 , 5 նոյեմբերի
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի
17:02 , 5 նոյեմբերի
16:52 , 5 նոյեմբերի
16:04 , 5 նոյեմբերի