12:06 18 օգոստոսի, 2014Չինաստանի Նանջինգ քաղաքում շարունակվող ամառային պատանեկան Օլիմպիական խաղերում օգոստոսի 18-ին Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ մտավ միայն հրաձիգ Զավեն Իգիթյանը, ով օդամղիչ ատրճանակի 10 մետրի մրցումներում գրավեց 5-րդ տեղը:
Նախ Իգիթյանը 20 մարզիկների մեջ գրանցեց 7-րդ արդյունքը՝ դուրս գալով եզրափակիչ փուլ, որտեղ 5-րդն էր: Եզրափակիչում նա հավաքեց 137.4 միավոր: Ոսկե մեդալակիր դարձավ ուկրաինացի Պավլո Կորոստյլովը, ով վատակեց 203.4 միավոր: Կորեացի Կիմ Չեոնգյոնգը 199.8 միավորով երկրորդն էր, իսկ 178.6 միավոր հավաքած ֆրանսիացի Էդուար Դորտոմբը եզրափակեց եռյակը:
Հիեցնենք, որ օգոստոսի 17-ին Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ էին մտել սպորտային մարմնամարզիկ Վիգենը Խաչատրյանը եւ ձյուդոիստ Հարություն Դերմիշյանը: Խաչատրյանը չէր կարողացել հաղթահարել բազմամարտի որակավորման փուլի արգելքը, իսկ Դերմիշյանը 66 կգ քաշային կարգում գրավել էր 7-րդ տեղը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.