Հայաստանը ներկայացնող Վիգեն Խաչատրյանը չհաղթահարեց Չինաստանի Նանջինգ քաղաքում մեկնարկած ամառային պատանեկան Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզություն բազմամարտի որակավորման փուլի արգելքը:
Խաչատրյանը մասնակցեց 6 վարժություններից միայն չորսին՝ դուրս մնալով հետագա պայքարից: Ազատ վարժությունում նա գրանցել է երրորդ արդյունքը, օղակների վրա՝ չորրորդ, նժույգաթափում՝ 17-րդ, իսկ հենացատկում բաժանել է 2-3-րդ տեղերը: Մյուս 2 վարժությունները Վիգենը բաց է թողել մեջքի ցավի պատճառով: Եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեցին 18 մարզիկներ:
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից օգոստոսի 17-ին պայքարի մեջ էր մտել նաեւ ձյուդոիստ Հարություն Դերմիշյանը, ով 66 կգ քաշայինների պայքարում գրավել էր 7-րդ տեղը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

21:01 , 5 նոյեմբերի 
20:38 , 5 նոյեմբերի
20:26 , 5 նոյեմբերի
20:03 , 5 նոյեմբերի
19:05 , 5 նոյեմբերի
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի
17:02 , 5 նոյեմբերի
16:52 , 5 նոյեմբերի
16:04 , 5 նոյեմբերի