10:05  ,  15 օգոստոսի, 2014

Լեւոն Արոնյան. Բազմաթիվ հնարավորություններ բաց թողեցինք

Մեր ելույթը գնահատում եմ միջին, ասել է շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը։ ՖԻԴԵ-ի երկրորդ համարը մեկնաբանել է թիմի ելույթները Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում ավարտված 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայում։

«Բազմաթիվ հնարավորություններ բաց թողեցինք։ Ֆրանսիայի հետ անհաջող դիմակայությունից հետո շարունակեցինք նման ոգով։ Ամենասկզբից մեզ բաժին հասան ուժեղ մրցակիցներ եւ հունի մեջ մտնելու ժամանակ չունեցանք։

Դահլիճում շոգ էր, դա էր ամենամեծ խնդիրներից մեկը։ Ի՞նչն ինձ դուր եկավ։ Սիրում եմ բոլոր Օլիմպիադաների տոնակատարությունները եւ այս մեկը բացառություն չէր»,- Արոնյանի խոսքը մեջբերում է Տրոմսյո-2014-ի կայքը։

Հիշեցնենք, որ Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականը 8-րդ տեղը զբաղեցրեց Նորվեգիայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով