23:16 14 օգոստոսի, 201474-ամյա կոլումբացի փաստաբան Աուրելիո Խիմենեսը դատի է տվել ՖԻՖԱ-ին: 2014թ. աշխարհի առաջնության մրցավարական սխալների հետեւանքով ստացած բարոյական վնասի համար Խիմենեսը ՖԻՖԱ-ից պահանջում է 1 միլիարդ դոլարի փոխհատուցում, հաղորդում է BBC-ն: Հիշեցնենք, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Կոլումբիան 1:2 հաշվով պարտվեց Բրազիլիային: Հանդիպման գլխավոր մրցավար Կարլոս Վելասկո Կարբալյոն հայտնվեց սուր քննադատության թիրախում:
«Աշխարհի առաջնության ժամանակ եղան բազմաթիվ մրցավարական սխալներ, որոնք վնաս հասցրեցին թիմերին եւ երկրպագուներին: ՖԻՖԱ-ն պետք է պատասխան տա»,- ասել է Խիմենեսը:
Փաստաբանը հայտարարել է, որ դատավարությունը շահելու դեպքում, գումարը կհատկացնի Կոլումբիայի երեխաների բարեկեցությամբ զբաղվող պետական կազմակերպություններին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.