Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում ավարտվող 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի վերջին՝ 11-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը եւ Սերգեյ Մովսեսյանը կեսական միավոր բերեցին Հայաստանի հավաքականին։
Հակոբյանը սեւերով 40-րդ քայլում խաղաղ ելք կնքեց չեխ Վլաստիմիլ Բաբուլայի հետ, իսկ Մովսեսյանը սպիտակներով պարտիան ավարտեց 33-րդ քայլում։ Ընթանում է Վիկտոր Լազնիչկա (2676) - Գաբրիել Սարգսյան (2686) պարտիան։
Հայաստանի հավաքականը Լեւոն Արոնյանի տարած հաղթանակի շնորհիվ առջեւում է՝ 2։1 հաշվով։
Հիշեցնենք, որ 11-րդ տուրից առաջ Հայաստանի թիմն ուներ 14 միավոր եւ գրեթե զրկվել էր մրցանակային տեղ զբաղեցնելու հնարավորությունից։
Օլիմպիադա-2014. 11-րդ տուր
Հայաստան - Չեխիա՝ 2։1
Լեւոն Արոնյան (2805) - Դավիդ Նավարա (2716)՝ 1։0
Վիկտոր Լազնիչկա (2676) - Գաբրիել Սարգսյան (2686)
Սերգեյ Մովսեսյան (2672) - Զբինեկ Հրաչեկ (2634)՝ 0.5։0.5
Վլաստիմիլ Բաբուլա (2549) - Վլադիմիր Հակոբյան (2655)՝ 0.5։0.5
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի
23:42 , 8 սեպտեմբերի
21:25 , 8 սեպտեմբերի 
20:40 , 8 սեպտեմբերի
20:02 , 8 սեպտեմբերի
19:35 , 8 սեպտեմբերի