16:24 14 օգոստոսի, 2014Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում ավարտվող 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի վերջին՝ 11-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը եւ Սերգեյ Մովսեսյանը կեսական միավոր բերեցին Հայաստանի հավաքականին։
Հակոբյանը սեւերով 40-րդ քայլում խաղաղ ելք կնքեց չեխ Վլաստիմիլ Բաբուլայի հետ, իսկ Մովսեսյանը սպիտակներով պարտիան ավարտեց 33-րդ քայլում։ Ընթանում է Վիկտոր Լազնիչկա (2676) - Գաբրիել Սարգսյան (2686) պարտիան։
Հայաստանի հավաքականը Լեւոն Արոնյանի տարած հաղթանակի շնորհիվ առջեւում է՝ 2։1 հաշվով։
Հիշեցնենք, որ 11-րդ տուրից առաջ Հայաստանի թիմն ուներ 14 միավոր եւ գրեթե զրկվել էր մրցանակային տեղ զբաղեցնելու հնարավորությունից։
Օլիմպիադա-2014. 11-րդ տուր
Հայաստան - Չեխիա՝ 2։1
Լեւոն Արոնյան (2805) - Դավիդ Նավարա (2716)՝ 1։0
Վիկտոր Լազնիչկա (2676) - Գաբրիել Սարգսյան (2686)
Սերգեյ Մովսեսյան (2672) - Զբինեկ Հրաչեկ (2634)՝ 0.5։0.5
Վլաստիմիլ Բաբուլա (2549) - Վլադիմիր Հակոբյան (2655)՝ 0.5։0.5
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.