15:29  ,  14 օգոստոսի, 2014

Լեւոն Արոնյանն արագ հաղթանակով ավարտեց Օլիմպիադա-2014-ը

Տրոմսյո քաղաքում ավարտին մոտեցող 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի վերջին՝ 11-րդ տուրում ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթեց չեխ Դավիդ Նավարային։ Հայաստանի ուժեղագույն շախմատիստից պահանջվեց 27 քայլ։

Շարունակվում են Վիկտոր Լազնիչկա (2676) - Գաբրիել Սարգսյան (2686), Սերգեյ Մովսեսյան (2672) - Զբինեկ Հրաչեկ (2634) եւ Վլաստիմիլ Բաբուլա (2549) - Վլադիմիր Հակոբյան (2655) պարտիաները։

Վերջին տուրից առաջ Հայաստանի հավաքականն ուներ 14 միավոր։

Օլիմպիադա-2014-ում Լեւոն Արոնյանը մասնակցեց 10 պարտիայի, հաղթեց երեքում, իսկ 7-ն ավարտեց ոչ ոքի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով