22:58  ,  11 օգոստոսի, 2014

Օլիմպիադա-2014. 9-րդ տուրից հետո Հայաստանը 13-րդն է

Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում ավարտին մոտեցող 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի 9-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականն ունի 13 միավոր՝ գտնվելով 13-րդ տեղում (բաժանում է 8-20-րդ տեղերը)։ Առաջատարներ Ֆրանսիայի եւ Չինաստանի թիմերն ունեն 15-ական միավոր։ Ուկրաինան, Ադրբեջանը, Բուլղարիան, Հունգարիան եւ Ռումինիան ունեն 14-ական միավոր՝ բաժանելով 2-7-րդ տեղերը։

10-րդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինեն վիետնամցիները, իսկ Չինաստանի եւ Ֆրանսիայի թիմերը կմրցեն միմյանց հետ։

Կանանց Հայաստանի հավաքականը 10-րդ տուրից հետո ունի 13 միավոր եւ զբաղեցնում է 11-րդ տեղը։ Առաջատարն է 100 տոկոսանոց արդյունք ցույց տվող Ռուսաստանի թիմը, որը 9 անընդմեջ հաղթանակ է տարել՝ վաստակելով 18 միավոր։ Չինուհիները 16 միավորով երկրորդն են, իսկ ուկրաինուհիները 15 միավորով եզրափակում են լավագույն եռյակը։

Կանանց Հայաստանի հավաքականը հաջորդ տուրում կմրցի Խորվաթիայի թիմի հետ: Օլիմպիադայի ավարտին մնացել է երկու տուր: 

Հիշեցնենք, որ 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը ոչ ոքի է խաղացել սերբերի հետ, իսկ կանանց թիմը պարտվել էր ռուսներին։ 

Համաշխարհային օլիմպիադա, 9-րդ տուր

Հայաստան - Սերբիա՝ 2։2

Չինաստան - Ուկրաինա՝ 2։2

Չեխիա - Ֆրանսիա՝ 1.5։2.5

Նորվեգիա - Թուրքիա՝ 2։2

Ադրբեջան - Ռումինիա՝ 2։2

Իսրայել - Հունգարիա՝ 1։3

Բուլղարիա - Կուբա՝ 2.5։1.5

ԱՄՆ - Գերմանիա՝ 2։2

10-րդ տուր

Վիետնամ (13) - Հայաստան (13)

Ֆրանսիա (15) - Չինաստան (15)

Ռումինիա (14) - Ադրբեջան (14)

Խորվաթիա (12) - Նորվեգիա (12)

Հունգարիա (14) - Ռումինիա (14)

Բուլղարիա (14) - Լեհաստան (13)

Սերբիա (13) - Ռուսաստան (13)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով