20:46  ,  11 օգոստոսի, 2014

Օլիմպիադա-2014. Կանանց Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին

Կանանց Հայաստանի հավաքականը Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում ընթացող 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի 9-րդ տուրում պարտվեց առաջատարին՝ Ռուսաստանի թիմին։

Հաղթական էր միայն սպիտակներով խաղացած Էլինա Դանիելյանի պարտիան։ Լիլիթ Գալոյանը ոչ ոքի է խաղացել, իսկ Մարիա Կուրսովան եւ Լիլիթ Մկրտչյանը սեւերով պարտություն են կրել։

9-րդ տուրից հետո կանանց Հայաստանի հավաքականն ունի 13 միավոր, իսկ ռուսները շարունակում են ցուցադրել 100 տոկոսանոց արդյունավետություն՝ 18 միավոր։

Օլիմպիադա-2014. 9-րդ տուր, կանայք

Հայաստան - Ռուսաստան՝ 1.5։2.5

Էլինա Դանիելյան - Կատերինա Լահնո՝ 1։0

Վալենտինա Գունինա - Լիլիթ Մկրտչյան՝ 1։0

Լիլիթ Գալոյան - Օլգա Գիրիյա՝ 0.5։0.5

Նատալիա Պոգոնինա - Մարիա Կուրսովա՝ 1։0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով