22:58 11 օգոստոսի, 2014Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում ավարտին մոտեցող 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի 9-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականն ունի 13 միավոր՝ գտնվելով 13-րդ տեղում (բաժանում է 8-20-րդ տեղերը)։ Առաջատարներ Ֆրանսիայի եւ Չինաստանի թիմերն ունեն 15-ական միավոր։ Ուկրաինան, Ադրբեջանը, Բուլղարիան, Հունգարիան եւ Ռումինիան ունեն 14-ական միավոր՝ բաժանելով 2-7-րդ տեղերը։
10-րդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինեն վիետնամցիները, իսկ Չինաստանի եւ Ֆրանսիայի թիմերը կմրցեն միմյանց հետ։
Կանանց Հայաստանի հավաքականը 10-րդ տուրից հետո ունի 13 միավոր եւ զբաղեցնում է 11-րդ տեղը։ Առաջատարն է 100 տոկոսանոց արդյունք ցույց տվող Ռուսաստանի թիմը, որը 9 անընդմեջ հաղթանակ է տարել՝ վաստակելով 18 միավոր։ Չինուհիները 16 միավորով երկրորդն են, իսկ ուկրաինուհիները 15 միավորով եզրափակում են լավագույն եռյակը։
Կանանց Հայաստանի հավաքականը հաջորդ տուրում կմրցի Խորվաթիայի թիմի հետ: Օլիմպիադայի ավարտին մնացել է երկու տուր:
Հիշեցնենք, որ 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը ոչ ոքի է խաղացել սերբերի հետ, իսկ կանանց թիմը պարտվել էր ռուսներին։
Համաշխարհային օլիմպիադա, 9-րդ տուր
Հայաստան - Սերբիա՝ 2։2
Չինաստան - Ուկրաինա՝ 2։2
Չեխիա - Ֆրանսիա՝ 1.5։2.5
Նորվեգիա - Թուրքիա՝ 2։2
Ադրբեջան - Ռումինիա՝ 2։2
Իսրայել - Հունգարիա՝ 1։3
Բուլղարիա - Կուբա՝ 2.5։1.5
ԱՄՆ - Գերմանիա՝ 2։2
10-րդ տուր
Վիետնամ (13) - Հայաստան (13)
Ֆրանսիա (15) - Չինաստան (15)
Ռումինիա (14) - Ադրբեջան (14)
Խորվաթիա (12) - Նորվեգիա (12)
Հունգարիա (14) - Ռումինիա (14)
Բուլղարիա (14) - Լեհաստան (13)
Սերբիա (13) - Ռուսաստան (13)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.