20:17  ,  9 օգոստոսի, 2014

Օլիմպիադա-2014. Լեւոն Արոնյանն առաջ մղեց Հայաստանի հավաքականին

Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում շարունակվող 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի 7-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթեց հունգարացի Պետեր Լեկոյին։ ՖԻԴԵ-ի երկրորդ համարի մրցակիցը պարտությունն ընդունեց 50-րդ քայլում։ 

Մինչ այդ պարտիան խաղաղ ելքով էին ավարտել Վլադիմիր Հակոբյանը եւ Սերգեյ Մովսեսյանը։ Շարունակվում է Կսաբա Բալոխ - Գաբրիել Սարգսյան պարտիան։

Հիշեցնենք, որ 7-րդ տուրից առաջ Հայաստանի եւ Հունգարիայի հավաքականներն ունեին 10-ական միավոր։

Օլիմպիադա-2014. 7-րդ տուր

Հայաստան  Հունգարիա՝ 2։1

Լեւոն Արոնյան (2805) - Պետեր Լեկո (2740)՝ 1։0

Կսաբա Բալոխ (2637) - Գաբրիել Սարգսյան (2686)

Սերգեյ Մովսեսյան (2672) - Ռիչարդ Ռապորտ (2704)՝ 0.5։0.5

Հուդիտ Պոլգար (2676) - Վլադիմիր Հակոբյան (2655)՝ 0.5։0.5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով