20:00  ,  9 օգոստոսի, 2014

Օլիմպիադա-2014. Վլադիմիր Հակոբյանը կես միավոր վաստակեց

Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում ընթացող 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի 7-րդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցն է Հունգարիան: Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով 40-րդ քայլում ոչ ոքի խաղաց Յուդիտ Պոլգարի հետ:

Զուգահեռ ընթանում են Լեւոն Արոնյան - Պետեր Լեկո, Կսաբա Բալոխ - Գաբրիել Սարգսյան եւ Սերգեյ Մովսեսյան - Ռիչարդ Ռապորտ պարտիաները։

Հիշեցնենք, որ հավաքականները 6-րդ տուրից հետո ունեն 10-ական միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս