20:17 9 օգոստոսի, 2014Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում շարունակվող 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի 7-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթեց հունգարացի Պետեր Լեկոյին։ ՖԻԴԵ-ի երկրորդ համարի մրցակիցը պարտությունն ընդունեց 50-րդ քայլում։
Մինչ այդ պարտիան խաղաղ ելքով էին ավարտել Վլադիմիր Հակոբյանը եւ Սերգեյ Մովսեսյանը։ Շարունակվում է Կսաբա Բալոխ - Գաբրիել Սարգսյան պարտիան։
Հիշեցնենք, որ 7-րդ տուրից առաջ Հայաստանի եւ Հունգարիայի հավաքականներն ունեին 10-ական միավոր։
Օլիմպիադա-2014. 7-րդ տուր
Հայաստան – Հունգարիա՝ 2։1
Լեւոն Արոնյան (2805) - Պետեր Լեկո (2740)՝ 1։0
Կսաբա Բալոխ (2637) - Գաբրիել Սարգսյան (2686)
Սերգեյ Մովսեսյան (2672) - Ռիչարդ Ռապորտ (2704)՝ 0.5։0.5
Հուդիտ Պոլգար (2676) - Վլադիմիր Հակոբյան (2655)՝ 0.5։0.5
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.