17:20  ,  18 մայիսի, 2012

Չիսորայի հետ մենամարտից հետո Դեւիդ Հեյը մարտահրավեր կնետի Կլիչկոյին

Բրիտանացի գերծանրքաշային բռցքամարտիկ Դեւիդ Հեյը հայտարարել է, որ իր հայրենակից Դերեկ Չիսորայի հետ մանամարտից հետո մարտահրավեր կնետի WBC վարկածով աշխարհի չեմպիոն, ուրաինացի Վիտալի Կլիչկոյին։

«Տեսնենք, թե ինչպես կանցնի Չիսորայի հետ մենամարտը։ Կարծում եմ՝ Դերեկի հետ մարտում խնդիրներ չեմ ունենա, այդ իսկ պատճառով կարող եմ խոսել առաջիկա պլանների մասին։

Չիսորայի հետ մենամարտից հոտո ես մարտահրավեր կնետեմ Վիտալի Կլիչկոյին։ Հենց ավագ Կլիչկոն կլինի իմ հաջորդ մրցակիցը»,- Դեւիդ Հեյի խոսքը մեջբերում է УНН-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում