09:10 7 օգոստոսի, 2014Մյունխենի «Բավարիան» շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանի մեկնարկին։ Խոսեպ Գվարդիոլայի թիմն ընկերական խաղում 1։2 հաշվով պարտվել է ՄԼՍ-ի աստղերի հավաքականին։ Խաղը կայացել է Պորտլենդում։
Հաշիվը 8-րդ րոպեին բացել է Գերմանիայի չեմպիոնի լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։ Երկրորդ խաղակեսում հաշիվը հավասարեցրել է Շոն Ռայթ-Ֆիլիփսը, իսկ 72-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ է դարձել Լենդոն Դոնովանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մյունխենցիները նվաճել էին Telekom Cup մրցաշարի հաղթողի կոչումը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.