19:02  ,  5 օգոստոսի, 2014

Օլիմպիադա-2014. Լեւոն Արոնյանն առաջ մղեց Հայաստանի հավաքականին

Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում ընթացող 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի չորրորդ տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով հաղթեց կոստառիկացի Ակոստա Գոնսալեսին։ ՖԻԴԵ-ի երկրորդ համարի մրցակիցը պարտությունն ընդունեց 44-րդ քայլում։ Այս հաղթանակն առաջինն էր Արոնյանի համար։ Մինչ այդ, նա երկու անգամ ոչ ոքի էր խաղացել։

Ընթանում են Գաբրիել Սարգսյան - Լեոնարդո Վալդես, Սերխիո Միներո – Սերգեյ Մովսիսյան եւ Վլադիմիր Հակոբյան – Ալեքսիս Մուրիլյո պարտիաները։

Հիշեցնենք, որ չորրորդ տուրից առաջ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Կոստա Ռիկայի հավաքականներն ունեին չորսական միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս