Աշխարհի առաջնությունից հետո Մեքսիկայում հանգիստն անցկացրած Չիլիի հավաքականի հարձակվող Ալեքսիս Սանչեսը միացել է նոր ակումբին եւ առաջին մարզումն է անցկացրել Լոնդոնի «Արսենալում», հաղորդում է անգլիական ակումբի կայքը:
«Արսենալը» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի ղեկավարությամբ լոնդոնյան մարզաբազայում պատրաստվում է առաջիկա հանգստյան օրերին կայանալիք Emirates Cup-ին: Ընկերական մրցաշարում «Արսենալի» մրցակիցները կլինեն պորտուգալական «Բենֆիկան» եւ «Մոնակոն»:
Հիշեցնենք, որ Սանչեսը «Բարսելոնայից» է տեղափոխվել Լոնդոն: Կարիերայի ընթացքում Ալեքսիս Սանչեսը կատալոնական ակումբից բացի, հանդես է եկել նաեւ «Կոբրելոա», «Կոլո Կոլո», «Ռիվեր Փլեյթ» եւ «Ուդինեզե» ակումբներում: Չիլիի հավաքականում անցկացրած 71 հանդիպումներում խփել է 24 գնդակ:





Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
17:10 , 10 նոյեմբերի
15:13 , 10 նոյեմբերի 
14:34 , 10 նոյեմբերի 
14:03 , 10 նոյեմբերի 
13:04 , 10 նոյեմբերի 
12:32 , 10 նոյեմբերի
12:02 , 10 նոյեմբերի
11:01 , 10 նոյեմբերի
10:18 , 10 նոյեմբերի
10:02 , 10 նոյեմբերի