13:23  ,  24 հուլիսի, 2014

CAS-ը կարող է մասամբ բավարարել Սուարեսի բողոքարկումը

Լոզանի մարզական վճռաբեկ դատարանը (CAS) կարող է մասամբ բավարարել կատալոնական «Բարսելոնայի» եւ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսի բողոքարկումը, տեղեկացնում է Goal.com-ը։

Այժմ դիտարկվում է 27-ամյա ֆուտբոլիստին չորս ամսով որակազրկելու որոշումը վերանայելու տարբերակը։ Եթե այն հաստատվի, ապա որակազրկումը կանդրադառնա միայն հավաքականում ֆուտբոլիստի ելույթներին, ինչի շնորհիվ Սուարեսը կկարողանա մասնակցել «Բարսելոնայի» բոլոր հանդիպումներին։

Հիշեցնենք, որ Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում իտալացի պաշտպան Ջորջո Կյելինիի ուսը կծելու պատճառով ուրուգվայցին որակազրկվել է չորս ամսով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով