23:28  ,  23 հուլիսի, 2014

Գերմանիայում թողարկվել է մետաղադրամ՝ նվիրված ԱԱ-ում հավաքականի հաղթանակին (ֆոտո)

Գերմանիայի դաշնային բանկը թողարկել է մետաղադրամ՝ նվիրված Բրազիլիայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հավաքականի հաղթանակին, հաղորդում է Bild-ը։

Մետաղադրամի դիմերեսին պատկերված են հավաքականի չորս ֆուտբոլիստներ եւ Արգենտինայի հետ եզրափակիչ խաղի հաշիվը՝ 1։0։

Մյուս կողմում պատկերված է իտալական «Լացիոյի» հարձակվող Միրոսլավ Կլոզեն, որը Բունդեսթիմի հետ դարձել է աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկու։

Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականը չորրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս