22:54  ,  21 հուլիսի, 2014

Պրանդելի. Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստները կարող են քավել իրենց մեղքը

Իմ հասցեին հնչած քննադատությունը խիստ էր, սակայն ինձ զոհ չեմ զգում, ասել է ֆուտբոլի Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին, ով Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում իտալացիների անհաջող ելույթից հետո հրաժարական տվեց։ Օրեր անց իտալացի մասնագետը գլխավորեց թուրքական «Գալաթասարայը»։

«Շատ եմ կարդացել եւ լսել, սակայն ցավալի էր լսել փախուստի մասին, իբր ես փախուստի եմ դիմել, սակայն դա այդպես չէ։ Իտալիայի հավաքականը դեռ լավ վիճակում է. այն կշարունակի առաջ շարժվել։ Ֆուտբոլիստները կարող են քավել իրենց մեղքը, իսկ իմ ժամանակն անցել է»,- Պրանդելիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Հիշեցնենք, որ իտալացիները չկարողացան հաղթահարել ԱԱ-2014-ի խմբային փուլը՝ ճանապարհը զիջելով կոստառիկացիներին եւ ուրուգվայցիներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով