17:28  ,  21 հուլիսի, 2014

Նեյմար. Բարդ է ասել, թե արդյոք Մեսին արժանի էր ԱԱ-2014-ի «Ոսկե գնդակին»

Կատալոնական «Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը վստահ չէ, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին արժանի էր Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության «Ոսկե գնդակին»։ 22-ամյա բրազիլացու խոսքով՝ ԱԱ-2014-ի լավագույն ֆուտբոլիստներն էին Մեսին, Բաստիան Շվայնշտայգերը եւ Արյեն Ռոբենը։

«Բարդ է ասել, թե արդյոք Մեսին արժանի էր «Ոսկե գնդակին»։ Նման անվանակարգերը վեճերի առիթ են հանդիսանում։ Սակայն կարծում եմ, որ Մեսին, Շվայնշտայգերը եւ Ռոբենն առանձնանում էին մյուսներից։

Բրազիլիան վատ հանդես եկավ աշխարհի առաջնությունում։ Ինչ վերաբերում է Սունիգայի խախտմանը, ապա նման գործողությունները նորմալ չեն, սակայն ընդունում եմ նրա ներողությունը»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Barcastuff-ի թվիթերյան էջը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով