10:05  ,  19 հուլիսի, 2014

Դունգան՝ Բրազիլիայի հավաքականը գլխավորելու հիմնական թեկնածու

Բրազիլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դունգան կարող է վերադառնալ իր պաշտոնին, հաղորդում է O Globo-ն։

Հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում նա կարող է փոխարինել Լուիս Ֆելիպե Սկոլարիին, ով Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունից հետո հեռացել էր թիմից։

Դունգան Բրազիլիայի հավաքականը գլխավորել է 2006-ից 2010 թվականները։ Այդ ընթացքում բրազիլացիները մեկ անգամ հաղթել են Ամերիկայի գավաթի խաղարկությունում եւ մեկ անգամ նվաճել Կոնֆեդերացիաների գավաթը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով