09:12  ,  18 հուլիսի, 2014

Մեսիի եւ Ռոնալդուի տրանսֆերային արժեքը նվազել է ԱԱ-2014-ից հետո (ֆոտո)

Բրազիլական Pluri Consultoria ընկերությունը կազմել է աշխարհի առաջնությանը մասնակցած 50 ամենաթանկ ֆուտբոլիստների ցուցակը։

Կատալոնական «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի տրանսֆերային արժեքը նվազել է 2.4 միլիոն եվրոյով՝ կազմելով 135.2 միլիոն եվրո, իսկ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերն այժմ կազմում է 98.1 միլիոն եվրո (-7.2)։

16.5 միլիոն եվրոյով աճել է ԱԱ-2014-ի լավագույն ռմբարկու, «Մոնակոյի» եւ Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի տրանսֆերը՝ 53.6։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով