15:55  ,  27 փետրվարի, 2012

Հայտնի է ԱՄՆ-ի հետ խաղում Իտալիայի կազմը

Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զեզարե Պրանդելին հրապարակեց այն 23 ֆուտբոլիստների անունները, ովքեր կնախապատրաստվեն փետրվարի 29-ին Ջենովայում կայանալիք ԱՄՆ-ի հետ ընկերական հանդիպմանը, հաղորդում է АР-ն։

Առաջին անգամ հավաքական է հրավիրվել «Ռոմայի» 19-ամյա հարձակվող Ֆաբիո Բորինին, ով Իտալիայի առաջնության վերջին 15 խաղերում 7 գնդակ է խփել։

Դարպասապահներ. Բուֆոն («Յուվենտուս»), Սիրիգու («Պարի Սեն Ժերմեն»), Դե Սանկտիս «Նապոլի», Վիվիանո («Պալերմո»)։

Պաշտպաններ. Աբատե («Միլան»), Աստորի («Կալյարի»), Բալցարետի («Պալերմո»), Բոնուչի, Բարցալի, Կելինի (բոլորը՝ «Յուվենտուս»), Կրիշիտո («Զենիթ»), Մաջո («Նապոլի»), Օգբոնա («Տորինո»)։

Կիսապաշտպաններ. Դե Ռոսի («Ռոմա»), Մարկիզիո, Պիրլո (երկուսն էլ՝ «Յուվենտուս»), Մոնտոլիսվո («Ֆիորենտինա»), Տյագո Մոտա (Պարի Սեն Ժերմեն»), Նոչեինո («Միլան»)։

Հարձակվողներ. Բորինի («Ռոմա»), Ջովինկո («Պարմա»), Մատրի («Յուվենտուս»), Պացինի («Ինտեր»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում