17:54  ,  16 հուլիսի, 2014

Բրազիլիայի հավաքականի կազմը՝ երկրպագուների վարկածով

O Globo պարբերականը անցկացրել է հարցում՝ պարզելու երկրպագուների կարծիքը 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության ժամանակ Բրազիլիայի հավաքականի կազմի վերաբերյալ։

ԱԱ-2014-ին մասնակցած 23 ֆուտբոլիստներից միայն 8-ն են ընդգրկվել երկրպագուների կազմած ցուցակում։ Ամենաշատ ձայն ստացել է կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը, երկրորդ տեղում է ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Դավիդ Լուիսը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ֆրանսիայի չեմպիոնի կիսապաշտպան Լուկաս Մոուրան, ում Լուիս Ֆելիպե Սկոլարին չէր ընդգրկել հավաքականի կազմում։

Երկրպագուների վարկածով Բրազիլիայի հավաքականը պետք է ունենա հետեւյալ տեսքը.

Նեյմար, Դավիդ Լուիս, Լուկաս Մոուրա, Օսկար, Տիագո Սիլվա, Մարսելո, Ֆելիպե Կոուտինյո, Գանսո, Մարկինյոս, Ռաֆայել, Լուիս Գուստավո, Պաուլինյո, Ռաֆինյա, Ալան Կարդեկ, Վիկտոր, Ֆելիպե Լուիս, Դանիլո, Կասեմիրո, Վիլիան, Միրանդա, Ալեքս Տելես, Դեդե, Պատո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով